Հասարակական

Քյոլնի Մայր տաճարի բակում հավաքված հայերը ՀՀ վարչապետին դիմավորել են ծափողջույններով

1 րոպեի ընթերցում

Քյոլնի Մայր տաճարի բակում հավաքված հայերը ՀՀ վարչապետին դիմավորել են ծափողջույններով

ՔՅՈԼՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Քյոլնի Մայր տաճար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Տաճարի բակում վարչապետ Փաշինյանին ծափողջույններով դիմավորեցին մի խումբ հայեր:

Նրանք փոքրիկ երկխոսություն ունեցան վարչապետի հետ, նշեցին որ թեպետ հեռու են գտնվում Հայաստանից, սակայն ուշի ուշով հետևել են 2018թ. ներքաղաքական զարգացումներին: Նրանք ընդգծեցին, որ իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կարևորում են վարչապետի այցը Գերմանիա:

Տաճարի մոտ հավաքված հայերն առիթը բաց չթողեցին և լուսանկարվեցին ՀՀ վարչապետի հետ:

Քյոլնի Մայր տաճարը դասականգոթական ոճով կառուցվածկաթոլիկ տաճար է: Այնհամաշխարհային ժառանգությանօբյեկտ է համարվում։ Քյոլնի Մայր տաճարը Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում։ Միջինացված տվյալներով, ամեն օր Քյոլնի Մայր տաճար է այցելում շուրջ 20 000 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում