Հնարավոր է, որ Թեղուտի հանքավայրը վերագործարկվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ Թեղուտի հանքավայրը վերագործարկվի։ Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե հույս կա՞, որ Թեղուտի հանքը կվերագործարկվի, նա դրական պատասխան տվեց: «Այո, հույս կա, որևէ բան չի խանգարում, որ բանկի հետ հարաբերությունները պարզելուց հետո անցնեն վերականգնողական աշխատանքների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այժմ ընկերությունը բանկի հետ կազմակերպական հարցեր ունի, որոնք պետք է օրենքով սահմանված կարգով ավարտին հասցվեն։

Նախարարի փոխանցմամբ՝ 2017 թ. ընթացքում Թեղուտն արտադրել և արտահանել է 120 մլն դոլարի արտադրանք, իսկ 2018 թ. Թեղուտի արտադրանքի բացակայությունն ազդել է արդյունաբերության աճի վրա: «Թեղուտի արտադրանքի չափով այս տարվա արտահանման կառուցվածքում ավելի պակաս է արտահանվել, այդ բացակայող հատվածն իր ազդեցությունը թողնում է տնտեսության վրա»,- ասաց նա։

Խոսելով Ամուլսարի մասին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ լեռնահանքը դեռևս չէր արտահանել որևէ արտադրանք, որպեսզի վնասը հաշվարկվեր: «Երբ կարտադրի, կարտահանի, այդ ժամանակ էլ կսկսենք հաշվել»,- ասաց նա:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան