Life

Սինգապուրն ամենաանվտանգ երկիրն Է ճանաչվել միայնակ ճամփորդողների համար

1 րոպեի ընթերցում

Սինգապուրն ամենաանվտանգ երկիրն Է ճանաչվել միայնակ ճամփորդողների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրն ամենաանվտանգ երկիրն Է ճանաչվել միայնակ ճամփորդողների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Lonelyplanet-ը: Անվտանգ երկրների ցուցակը կազմելու համար, որոնք հարմար են անհատական ուղեւորությունների համար, ամրագրման ծառայություններից մեկի փորձագետներն ուսումնասիրել են ՝ Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը եւ Իրավակարգի վերաբերյալ Գելապի ինստիտուտի գլոբալ զեկույցը:

Հետազոտողները հարցում են արել 142 երկրների բնակիչների, թե նրանք արդյոք իրենց անվտանգ են զգում միայնակ գիշերելով, վստահում են նրանք արդյոք տեղական ոստիկանությանը, արդյոք նրանք երբեւիցե ենթարկվել են հարձակման: Պատասխանները վերածել են միավորների, որոնք կազմել են յուրաքանչյուր երկրի իրավակարգի ինդեքսը: Միայնակ ճամփորդությունների համար ամենաանվտանգ երկրներն են դարձել Սինգապուրը, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան եւ Ուզբեկստանը: Տասնյակում տեղ են գտել են նաեւ Հոնկոնգը, Շվեյցարիան, Կանադան, Ինդոնեզիան եւ Դանիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում