Գազի սակագնի վերաբերյալ ՀՀ կառավարության բանակցությունները դեռ ընթացքի մեջ են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին սպառողի համար գազի սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ Հայաստանի կառավարությունը դեռ բանակցությունների մեջ է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Բանակցություններն ընթացքի մեջ են, և այս պահին որևէ նոր բան չեմ կարող ասել: Ընդհանուր առմամբ, գործում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց մասին արդեն խոսել ենք»,-ասաց Ավինյանը:

Հարցին՝ թե «Գազպրոմ Արմենիան» ինչի հաշվին է կատարելու ֆինանսավորումը, որ Հայաստանում սպառողի համար գազի սակագինը չթանկանա, Աղվանյանը նշեց, որ տարբեր բաղադրիչներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին գինը սպառողի համար: Տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման: «Եվ այդ կոմպոնենտների ու օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման, կորուստների վերանայման հաշվին, ես կարծում եմ, որ մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ այդ օպտիմալացումը հնարավոր է»,-նշեց փոխվարչապետը:

Նա հավելեց, որ բանակցություններն ընթացի մեջ են, և երբ տեղեկություն լինի, հանրությանը կտեղեկացնենք:

«Գազպրոմ» ընկերությունը 2019թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան