ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ու Ադամ Շիֆը դատապարտել են հայկական դպրոցների տարածքում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունները՝ ուղղված հայկական վարժարանների դեմ: Նախօրեին հայկական վարժարանների տարածքում անհայտ անձինք փակցրել են Թուրքիայի դրոշներ:

«Այսպիսի վարքագիծը կարող է համարվել Հայոց ցեղասպանության պատասխանատվության բացակայության եւ Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության հետևանք: Սա նաեւ հիշեցնում է, թե ինչու Հայոց ցեղասպանության հարցում արդարության համար պայքարը մնում է մեր առաջնահերթությունների շարքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայկական վարժարանների հետ կապված դեպքի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ:

«Հարավային Կալիֆոռնիայի մասնավոր հայկական դպրոցները վանդալիզմի են ենթարկվել թուրքական դրոշներով: Այս դպրոցներում սովորում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկվածերի սերունդները: Ես աջակցում եմ հայ համայնքին՝ դատապարտելով ատելության հողի վրա կատարված այս գործողությունը»,-նշել է Ադամ Շիֆը: Նա նշել է, որ իշխանությունները քննում են միջադեպը: Շիֆը հույս է հայտնել, որ կասկածյալները կբացահայտվեն, որպեսզի կանխվեն վախն ու սպառնալիքը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 2 հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ:

Հայերեն English Русский

Սոցփաթեթի շրջանակում կուտակված գումարները հնարավոր կլինի տնօրինել ցանկացած ուղղությամբ

Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդում, ԵՄ վիզաների ազատականացում. հաստատվել է ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության միջոցառումների ծրագիրը

CENTCOM-ի ղեկավարը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ

Վարչապետը Սահմանադրության ընդունման դեպքում խոստացել է հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու

Խնդիր ենք դրել 2029-ին ունենալ ԵՄ վիզաների ազատականացում․ ՀՀ վարչապետ

Գործադիրը ներկայացրեց կառավարության 2026-2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը

Հայաստանում նախատեսվում է կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն երկու կատարողի հյուրախաղեր

Շուրջ 7 միլիոն դոլարի ներդրում՝ Գյումրիում թափոնների կառավարման և վերամշակման ծրագրի իրականացման համար

Հին Հայաստանի մշակութային Ժառանգությունը՝ Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Անվտանգության խորհրդի լուծարման լուրերին