Քաղաքականություն

Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բելառուսական «ԲելՏԱ» գործակալությունը:

«Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմապլան համագործակցությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նա ընդգծել է հայ-բելառուսական հարաբերությունների բաղկացուցիչառևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու նպատակամղվածությունը և պատրաստակամությունը մասնակցելու յուրաքանչյուր նախագծի, որը կհետարքրքի հայաստանցի գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում