#ԿինոՇաբթի. «1+1. Հոլիվուդյան պատմություն»-ը և ևս 3 նոր ֆիլմ կհայտնվի հայկական կինովարձույթում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հունվարի 17-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 4 նոր ֆիլմ:

«1+1. Հոլիվուդյան պատմություն»

Նյույորքյան փենթհաուս, թանկարժեք մեքենաներով լի ավտոպարկ ու միլիարդավոր դոլարներ բանկային հաշվեհամարին։ Սա կատակերգություն է մի հարուստի մասին, ով պատահարի հետևանքով ֆիզիկապես ունի սահմանափակ կարողություններ և միևնույն ժամանակ՝ անսահմանափակ կարողություններ՝ գումարի տեսքով: Եվ նա օգնականի կարիք ունի...

Ռեժիսոր՝ Նիլ Բյորգեր, դերերում՝ Նիկոլ Քիդման, Քևին Հարթ, Բրայան Քրենսթոն և այլք:

«Երկու թագուհիներ»

Սառնասիրտ Եղիսաբեթ Առաջինն ու համարձակ Մարի Ստյուարտը միշտ հակառակորդներ են եղել ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ սիրո ասպարեզում։ Այնպես է ստացվել, որ տղամարդկանց իշխանության ծաղկման փուլում այս երկու կանայք սկսեցին պայքարել Անգլիայի գահի համար։ Այս պատմությունը հարուստ է ինտրիգներով ու հետաքրքիր դրվագներով:

Ռեժիսոր՝ Ջոզի Ռուրկ, դերերում՝ Սիրշա Ռոնան, Մարգո Ռոբի, Ջեք Լաուդեն և այլք:

«Ապակի»

Ֆիլմի գլխավոր հերոսը բազմաթիվ խանգարումներ ունեցող հաշմանդամ ահաբեկիչ պարոն Ապակին է: Վերջինս դուրս է գալիս իր վաղեմի հակառակորդների ` հոգեպես ճնշված աղջնակ Քեյսիի և ծերացող սուպերհերոս Դեյվիդ Դաննի դեմ:

Ռեժիսոր՝ Մ. Նայթ Շյամալան, դերերում՝ Բրյուս Ուիլիս, Սեմյուել Լ. Ջեքսոն, Սառա Փոլսոն և այլք:

«Աստերիքսը և գաղտնի ըմպելիքը»

Հզոր գալիացիներն իրենց ուժը ստանում էին գաղտնի ըմպելիքից, որը պատրաստում էր իմաստուն ծերունին: Բայց մի օր հարգարժան ծերունին ընկնում է ծառից ու կոտրում երկու ոտքը: Արդյունքում Աստերիքսն ու Օբելիքսը ստիպված են վտանգավոր ճանապարհորդություն ձեռնարկել՝ մեկ այլ գիտակի գտնելու համար: Գիտակ, ով կկարողանա պատրաստել ըմպելիքը:

Ռեժիսոր՝ Ալեքսանդր Աստիեր, Լուի Կլիշի, դերերում՝ Քրիստիան Կլավյե, Գիյոմ Բրիա, Ալեքս Լութս և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին