Հասարակական

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

2 րոպեի ընթերցում

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 15-ին ստորագրել է ցեղասպանությունների եւ վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է այս քայլը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:

Էլի Վիզելի ակտը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված աննախադեպ օրենք է, որը մեծամասնությամբ ընդունել են Սենատն ու Սպիտակ տունը: Օրենքն օրինական ուժ է տալիս նախորդ, այդ թվում Օբամայի վարչակազմի ձեռնարկած քայլերին և կանոնակարգում նոր վայրագություններն ու ցեղասպանությունները կանխարգելելուն ուղղված հստակ քաղաքականություն և գործընթացներ:

« Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Թրամփի՝ ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին ակտի ստորագրումը և շնորհակալություն է հայտնում օրենսդիրներին, ովքեր առաջնորդել և աջակցել են ցեղասպանությունների կանխարգելման նախաձեռնության ընդունման համար»,-ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նաև նշել է, որ որպես Հայոց ցեղասպանության զոհերի ամերիկահայ ժառանգները հատկապես ուրախ են տեսնել, թե ինչպես են նման քայլերը ստանում օրենքի ուժ, որը խոսում է բարոյական հրամայականի մասին՝ ընդունելու նախկին ցեղասպանությունների դասերը՝ ձգտելով կանխել նոր վայրագությունները:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում