Քաղաքականություն

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը. միակ թեկնածուն Արարատ Միրզոյանն է

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը. միակ թեկնածուն Արարատ Միրզոյանն է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանի նոր ղեկավարի ընտրության քվեարկությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը. նա ԱԺ նախագահի միակ թեկնածուն է:

Քվեարկությունը մեկնարկել է ժամը 13:30-ին և կշարունակվի մինչև 14:30-ը: Ազգային ժողովի նախագահի ընտրությունը տեղի է ունենում փակ-գաղտնի քվեարկությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում