Հասարակական

Արման Եղոյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Արման Եղոյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արման Եղոյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է որոշման մեջ:

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Արման Եղոյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում