Տնտեսություն

ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բանակցություններում առկա են հետաքրքիր զարգացումների հնարավորություններ. Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բանակցություններում առկա են հետաքրքիր զարգացումների հնարավորություններ. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ երկկողմ բանակցությունները փակ չեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարԱրարատՄիրզոյանըհայտնեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ:

«Բանակցություններն ընթանում են: Ես կարող եմ ասել միայն, որ հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել, ամեն դեպքում հարցը փակ չէ: Տարբերակներ կան քննարկելու, թեմաներ, ենթաթեմաներ ու հարցեր կան: Պետք է ընդհանրական նայել հարցին, հիմա և մեր կառավարությունն է ակտիվ աշխատում այդ ուղղությամբ և ակտիվ կապ է պահում ռուս գործընկերների հետ»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը երաշխավորեց, որ բանակցությունների գործընթացում ներգրավված բոլոր պաշտոնյաներն անում են առավելագույնը, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում