Հասարակական

«Սևան» ազգային պարկի տարածքների տրամադրման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ 

1 րոպեի ընթերցում

«Սևան» ազգային պարկի տարածքների տրամադրման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Սևան» ազգային պարկի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, խումբը ստեղծվել է Բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացների և դրանց հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով:

Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները և դրանց հետ կապված խնդիրներն ու ներկայացնի առաջարկություններ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում