#ԿինոՇաբթի. «Կրիդ 2»-ը և ևս 3 նոր ֆիլմ կհայտնվի հայկական կինովարձույթում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հունվարի 10-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 4 նոր ֆիլմ:

«Սկսիր նորից»

Երբ Մայան դադարում է հուսալ, որ իր երազանքները կիրականանան, նա պատահաբար ստանում է աշխատանք մեծ ձեռնարկությունում։ Այժմ նա հնարավորություն ունի ապացուցելու բոլորին, որ բնատուր տաղանդը և փայլուն ստեղծագործական միտքը նույնքան կարևոր են, որքան հեղինակավոր համալսարանի դիպլոմը։ Եվ կարևոր չէ, թե նախկինում ինչ է եղել քո կյանքում: Չէ՞ որ երբեք ուշ չէ ամեն ինչ նորից սկսել։

Ռեժիսոր՝ Փիթեր Սիգալ, դերերում՝ Ջենիֆեր Լոպես, Մայլո Վենտիմիլյա, Լեա Ռեմինի և այլք:

«Կրիդ 2»

Բռնցքամարտիկ Ադոնիս Կրիդի կյանքը փոխզիջումների շղթա է հիշեցնում: Նա պարապում է ու պատրաստվում իր հաջորդ մեծ պայքարին, սակայն ճակատագիրը նրա համար նոր և անիրագործելի առաքելություն է պատրաստում: Նրա ապագա հակառակորդը սերտ կապ ունի Կրիդի ընտանիքի պատմության հետ:

Ռոքի Բալբոան ամեն ինչով օգնելու է տղային և նրա խնամակալության ներքո Կրիդը կռվելու է Իվան Դրագոյի որդու՝ Վիկտոր Դրագոյի դեմ:

Ռեժիսոր`Սթիվեն Քեյփել կրտսեր, դերերում՝ Մայքլ Բի Ջորդան, Սիլվեստր Ստալոնե, Դոլֆ Լունդգրեն և այլք:

«Ճանապարհ դեպի տուն»

Ի՞նչ անել, եթե քեզ ու քո սիրելի տիրոջը բաժանում են հարյուրավոր կիլոմետրեր։ Բելլան գիտի պատասխանը․ նա անպայման կվերադառնա տուն, ինչ գնով էլ լինի։ Եվ նրա ուղին կլինի լի անհավանական արկածներով, վտանգներով և զարմանալի բացահայտումներով։

Ռեժիսոր՝ Չարլզ Մարտին Սմիթ, դերերում՝Բրայս Դալաս Հովարդ, Էշլի Ջադ, Բերի Ուոթսոն և այլք:

«Մութ հայելի»

Մարիան ընկերներ չունի, իսկ նրա ծնողներն աղջկան անհաջողակ են համարում: Աղջիկն իր բոլոր գաղտնիքները և մտածմունքները վստահում է հայելու իր արտացոլանքին, որում պարփակված են նրա հոգու մութ կողմերը: Ինչպե՞ս կփոխվի Մարիայի կյանքը, երբ նա դուրս թողնի իր դևերին և թույլ տա, որ նրանք կատարեն իր գաղտնի ցանկությունները:

Ռեժիսոր՝ Ասաֆ Բերնշտեյն, դերերում՝ Ինդիա Այսլի, Ջեյսոն Այզեքս, Միրա Սորվինո և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Հայերեն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր