Տնտեսություն

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճի շարունակության հույս է հայտնել (լրացված)

2 րոպեի ընթերցում

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճի շարունակության հույս է հայտնել (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, հարկավոր է պահպանել այդ շարժընթացը, ինչպես նաև այլ ուղղություններով երկու երկրների միջև փոխգործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Մեր հարաբերությունները պետք չէ բնութագրել. դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են, որոնք ներառում են բավական մեծ բովանդակություն»,- ասել է ՌԴ նախագահը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը պահպանում է առաջին տեղը օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցության մեջ. երկկողմ շրջանառությունը 2017 թվականին աճել է գրեթե 30 տոկոսով։

«Այս տարվա ինն ամիսներին [ապրանքաշրջանառությունն] աճել է ևս 17,5 տոկոսով։ Շարժընթացը լավն է, պետք է այն պահպանել»,- ընդգծել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ Երևանի հետ հարաբերությունների նման մակարդակը պահպանելու համար, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական ոլորտում, այլև այլ ուղղություններով, մասնավորապես, անվտանգության ապահովման ոլորտում։

«Ընդհանուր առմամբ, մենք ունենք հարուստ, հագեցած օրակարգ»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է ՌԴ՝ Հայաստանի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի համոզիչ հաղթանակից հետո։ «Ցանկանում եմ ձեզ հաջողություններ մաղթել այն բոլոր պլանների իրականացման գործում, որոնք դուք դրել եք ձեր առջև, ձեր թիմի առջև՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի»,- Փաշինյանին դիմել է Պուտինը։

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում