ՊԵԿ հավաքագրած եկամուտները 2018-ի հունվար-նոյեմբերին աճել են 11.5%-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի հունվար-նոյեմբերին հավաքագրվել է 1 տրիլիոն 163 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5%: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նոյեմբերի և ընթացիկ տարվա տասնմեկ ամսվա պետբյուջեի կատարողականը:

Համաձայն 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի՝ ամբողջ տարվա համար նախատեսված է եղել հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ դրամ հարկեր ու տուրքեր: Հատկանշական է, որ նախատեսված գումարների շուրջ 93%-ը 2018 թվականի նոյեմբերի դրությամբ արդեն իսկ հավաքագրվել է։

2017-2018 թվականների նոյեմբեր ամսվա հարկատեսակների տեսակարար կշիռը հարկային եկամուտների կազմում

2018 թվականի նոյեմբերին ընդհանուր հավաքագրված եկամուտներում ԱԱՀ-ին բաժին է ընկել 47%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.8%-ով, եկամտային հարկին բաժին է ընկել հարկային եկամուտների 30.7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.1%-ով։ Շահութահարկի տեսակարար կշիռը հավաքագրված հարկային եկամուտներում կազմել է 0.9%, որը կրճատվել է 4.3%-ով, իսկ ակցիզային հարկի բաժինը կազմել է 11.4%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.2%-ով։

Հայերեն English Русский

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը․ Ստեֆանչուկը շնորհավորել է Սիմոնյանին

Ինչու են որոշ զինվորականներ քվեարկել քվեարկության ավարտից հետո. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները

Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթն արդեն հայտարարված է․ վարչապետ

Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտում չի եղել. ԿԸՀ նախագահ

2026 թվականին «TRIPP» նախագծի շրջանակում գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները․ Փաշինյան