ԱԷԿ-ում սթրես-թեստերի իրականացման նպատակով ԵՄ-ն կհատկացնի 6,5 մլն եվրո
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ և ԵՄ միջև ստորագրված «Հայաստանում միջուկային անվտանգության խթանման և սթրես-թեստերի իրականացման առաջարկությունների մասին» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գործողության նախապես գնահատված ընդհանուր արժեքը կազմում է 6,5 մլն եվրո։
Կատարման ժամկետն սկսվում է Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից և ավարտվում է այդ օրվանից 96 ամիս հետո:
ՀՀ և ԵՄ միջև միջուկային անվտանգության ոլորտում էներգետիկ համագործակցությունը սահմանված է 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դրույթներով: