Հասարակական

Ազնիվ ծառայություն մեր երկրին և ժողովրդին. ՀՅԴ-ն շնորհավորել է «Արմենպրես»-ին

1 րոպեի ընթերցում

Ազնիվ ծառայություն մեր երկրին և ժողովրդին. ՀՅԴ-ն շնորհավորել է «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, ասված է.

««Արմենպրես»-ի կենսագրությունը սկիզբ է առնում Առաջին Հանրապետության շրջանից: Այսօրվա հոբելյանը մեր երկրին անխոնջ եւ անդադար ծառայության հարյուրամյա ուղի է նշանավորում: Մեկդարյա գործունեությամբ, տեղակատվական այս գործակալություն ոչ միայն հայաստանյան կյանքի ամենօրյա լուսաբանողն է եղել, այլեւ կատարել է պետական կյանքին բնորոշ կարեւոր մեկ գործառույթ:

Ուրախ ենք, որ նոր ժամանակների թոհուբոհի մեջ «Արմենպրես»-ը չկորցրեց իր ուղին ու առաքելության գիտակցությունը եւ մնում է ոլորտի գնահատված օղակներից մեկը:

Վաստակի ամենապատկառելի բեռն ունեցող գործակալությանն ու իր հավատավոր աշխատակիցներին ցանկանում ենք նոր տասնամյակների հաղթահարում եւ ազնիվ ծառայություն մեր երկրին ու ժողովրդին»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում