#ԿինոՇաբթի. «Բամբլբի»-ն և ևս 2 նոր ֆիլմ կհայտնվի հայկական կինովարձույթում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Դեկտեմբերի 13-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 2 նոր ֆիլմ: Եվս մեկ ֆիլմ կինոէկրաններին կհայտնվի մեկ օր անց՝ դեկտեմբերի 14-ին:

«Բամբլբի»

1987 թվականն է: 18 տարին չլրացած Չարլին, ով ամեն կերպ փորձում էր իր տեղը գտնել աշխարհում, բացահայտում է ճակատամարտում ջախջախված Բամբլբիին: Վերջինս թաքնվում է հետապնդումներից և փորձում է ապաստան գտնել: Տեսնելով Բամբլբիին՝ աղջիկը հասկանում է, որ իր առջև սովորական դեղին Volkswagen չէ:

Ռեժիսոր՝Թրևիս Նայթ, դերերում՝Հեյլի Ստեյնֆիլդ, Ջասթին Տերու, Դիլան Օ՛Բրայեն և այլք:

«Սարդ մարդը։ Տիեզերքի միջով»

Փիթր Փարքերի մասին մենք գիտենք ամեն ինչ։ Նա փրկեց քաղաքը, սիրահարվեց, հետո նորից ու նորից փրկեց քաղաքը ․ ․ ․ Սակայն այդ ամենը տեղի է ունեցել մեր իրականության մեջ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մի իրականությունից մյուսը պատուհան բացվի։ Մեկ այլ իրականությունում կլինի արդյոք մեկ այլ Սարդ մարդ։ Ինչպիսի՞ տեսք նա կունենա։ Տարբեր տիեզերքներում կարող են լինել տարբեր Սարդ մարդիկ և մի օր նրանք բոլորը կհավաքվեն, որպեսզի պայքարեն գրեթե անհաղթելի թշնամու դեմ։

Ռեժիսոր՝ Բոբ Պերսիչետի, Փիթեր Ռամսի, Ռոդնի Ռոթման, դերերում՝Նիկոլաս Քեյջ, Հեյլի Ստեյնֆիլդ, Ջեյք Ջոնսոն և այլք:

«Ձյունանուշ»

Պատրաստվելով մասնակցել դպրոցում կայանալիք ամանորյա հանդեսին, Աստղիկը ծանոթանում է Ձյունանուշի հետ և խոստանում օգնել նրան, սակայն նա չի էլ պատկերացնում, որ օգնությունը լինելու է Ձյունանուշին ուրիշ աշխարհում գերությունից ազատելը և կորցրած նամակները Ձմեռ պապին հասցնելը: Այդ հարցում նրան օգնում են ուրիշ աշխարհից եկած Շոֆլիններնու դպրոցական ընկեր Արթուրը:

Ռեժիսոր՝Արմեն Սիմոնյան, դերերում՝ Շուշաննա Թովմասյան, Լևոն Հարությունյան, Լուիզա Ներսիսյան և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Հայերեն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր