Հասարակական

Ֆելիքս Ցոլակյանը հերքում է առաջիկայում ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակվելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Ֆելիքս Ցոլակյանը հերքում է առաջիկայում ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակվելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ինքն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանն ասաց.

«Չկա նման բան: Ես հենց նոր եմ եկել Գյումրիից: Թերթերն ինչ ուզել, գրել են: Լուրերը լիովին անհիմն են»:

Հարցին՝ նա բացառո՞ւմ է, որ առաջիկայում կարող է նման առաջարկ ստանալ, Ցոլակյանը պատասխանեց. «Որևէ բան բացառել հնարավոր չէ, սակայն ես ասում եմ, որ նման բան չկա»։

Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի, իսկ ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանը ՝ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում