Տնտեսություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է

2 րոպեի ընթերցում

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:

Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա մայիսի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Այս տարվա հունիսին ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 9.8 տոկոսով, իսկ հուլիսին աճի տեմպը ավելացել է՝ կազմելով 11.1 տոկոսով, իսկ նույն տարվա հունիսի համեմատ՝ 7.8 տոկոսով:

Այս տարվա օգոստոսին նախորդ օգոստոսի համեմատ աճը կազմել է 5 տոկոս: Սեպտեմբերին միայն ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 0.2 տոկոսով, սակայն այն այս տարվա օգոստոսի համեմատ 8 տոկոսով ավելի էր:

Այս տարվա հոկտեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 3 տոկոսով: Ընդհանուր նախորդ տարվա 10 ամիսների համեմատ ակտիվության ցուցանիշը աճել է 6 տոկոսով:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում