Հասարակական

Լիոնում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Լիոնում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնում հայերից, վրացիներից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: Նշվում է, որ Լիոնում իրականացվել է VORS 69-01 անվամբ գործողություն, որի ընթացքում կալանավորվել են Ֆրանսիայում և Բելգիայում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումներ՝ բաղկացած վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից: Կալանավորվել է Վրաստանի 10 քաղաքացի, որոնցից երկուսն «օրենքով գողեր» են:

Խմբավորման անդամները թալանելու համար նախապես ընտրել են բնակարաններ, մշակել են դրանց վերաբերյալ տեղեկատվությունը, որից հետո թալանել են դրանք: Նրանք նաև ավտոմեքենաներ են գողացել, զբաղվել են կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ և թմրանյութերի շրջանառությամբ:

Գործողության մեջ ներգրավված է եղել ավելի քան 300 ոստիկան Ֆրանսիայից, Բելգիայից և Վրաստանից: Ներգրավված է եղել նաև հատուկ նշանակության ջոկատը, կինոլոգիական ծառայությունը, օգտագործվել է ուղղաթիռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում