Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ 39,54 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

2017 թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր 50,93 տոկոսը, կամ 1 միլիոն 317 հազար 936 ընտրող:

«Թիվ 1 ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունների թիվը 78 հազար 382 ընտող կամ 39,01 տոկոս: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 83 հազար 835 է կամ 39,25 տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը դեռ մասնակցել է 83 հազար 661 քաղաքացի կամ 37,15 տոկոսը»,-ներկայացրեց Սմբատյանը:

Մնացած տվյալներին կարելի է ծանոթանալայստեղ:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 912 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 323 հազար 323-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 38,4 տոկոսը:

Ըստ խոշոր մարզկենտրոնների և մարզերում հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների` ամենաակտիվ մասնակցությունը եղել է Կապանում, մասնակցել է ընտրողների 47,44 տոկոսը: Ամենացածր մասնակցությունը եղել է Վաղարշապատում, որտեղ քվեարկել է ընտրողների 30,78 տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար 479 ընտրողներից 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ 39,54 տոկոսը»,-ասաց Սմբատյանը:

Հայերեն English Français Русский

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին

Լոռու մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել

Սիպիլն իր նոր տեսահոլովակում կենդանացրել է Կոմիտասի ձայնը. «Արորն ու տատրակը»՝ նոր մատուցմամբ

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար ՌԴ-ից պատերազմի վնասի համար փոխհատուցում պահանջելու մասին կոնվենցիան․ Moldpres

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ