Հասարակական

ԵՊԲՀ-ում մեկնարկել է «Իմ տեսանկյունից» ինտերակտիվ քննարկումների նոր շարքը

2 րոպեի ընթերցում

ԵՊԲՀ-ում մեկնարկել է «Իմ տեսանկյունից» ինտերակտիվ քննարկումների նոր շարքը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊԲՀ-ումուսանողներիմասնակցությամբ մեկնարկել է «Իմ տեսանկյունից» քննարկումների նոր շարքը։

Ինչպես«Արմենպրես»-ին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, ինտերակտիվ քննարկումների սկիզբն ազդրարավեց այսօր, Կարմիր դահլիճում։ Ընտրված 6 թեմայի շուրջ 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց կարծիքներն ու պատկերացումները։

Նման քննարկումներ նախաձեռնելու միտքը առաջացել է Հասարակագիտության ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի և իր ուսանողների համատեղ նախաձեռնությամբ։ «Գաղափարը ծագեց դասավանդման պրոցեսում։ Քանի որ երկրորդ կուրսեցիներին եմ դասավանդում, որոշեցի առաջին հերթին իրենց ներառել քննարկումներում, սակայն ուսանողներն այսօր էլ նշում էին այն մասին, որ կուրսային սահմանափակումը պետք է հանել»,- պատմեց Հայարփի Սահակյանը։

Նրա գնահատմամբ՝ ընտրված վեց թեմաներն էլ արդիական էին։ Դրանք վերաբերում էին ոչ միայն բժշկագիտությանը, այլև ժամանակակից երիտասարդներին հետաքրքրող ամենատարբեր հարցերի։

Նրա գնահատմամբ՝ ընտրված վեց թեմաներն էլ արդիական էին։ Դրանք վերաբերում էին ոչ միայն բժշկագիտությանը, այլև ժամանակակից երիտասարդներին հետաքրքրող ամենատարբեր հարցերի։

Ուսանողները նախապես ընտրված թեմայի շուրջ ներկայացնում էին իրենց պատկերացումները, փաստարկում էին, մեկնաբանում, միմյանց հարցեր ուղղում։

Դասախոսի գերնպատակն էր, ոչ մի դեպքում չխոչընդոտել սովորողների սեփական կարծիքը արտահայտելու հնարավորությանը, այլ հակառակը խրախուսել նրանց վերլուծական կարողությունների զարգացումը։ Նոր շարքի առաջին հանդիպումը բավականին ակտիվ մթնոլորտում անցավ։ Քննարկմանը մասնակցեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նման ձևաչափում հանդիպումները շարունակական են լինելու։ Հաջորդը՝ նախանշվում է արդեն մյուս ուսումնական կիսամյակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում