Տնտեսություն

Կառավարությունը երկարաձգեց «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը երկարաձգեց «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 3 տարով երկարաձգեց «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ին կայացած հերթական նիստում:

«Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում զբաղվել տեքստիլի արտադրությամբ՝ թել և բժշկական բամբակ, ինչպես նաև կտորների թափվածքների վերամշակմամբ։ Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 6 մլրդ դրամի չափով ներդրում, որից բարձրորակ հումք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար ներդրում կկատարի շուրջ 4,26 մլրդ ՀՀ դրամի չափով»,- ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 160 նոր աշխատատեղ` 185 հազար դրամ միջին աշխատավարձով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում