Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է. ԱՄՀ զեկույց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները գնահատել է բավարար, իսկ ֆինանսական համակարգը` կայուն։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից հրապարակված զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգը 2014թ.-ի տնտեսական անկմանը դիմակայել է բաժնետերերի կողմից ներդրված լրացուցիչ կապիտալի, մի շարք միաձուլումների, վերահսկողության և կարգավորման գործընթացների բարելավման շնորհիվ։

Խորհուրդն անդրադարձել է ֆինանսական համակարգում վերջին տարիներին նկատված փոփոխություններին։ Հայաստանը փոքր, բաց, դոլարայնացման բարձր մակարդակ ունեցող տնտեսություն է և այս ամենը տնտեսությանը զգայուն է դարձնում արտաքին շոկերի նկատմամբ։ ՀՀ ֆինանսական համակարգը խորը չէ և այդ ոլորում գերիշխող դիրք ունեն բանկերը։Բանկային համակարգի ակտիվները հավասար են ՀՆԱ-ի 78 տոկոսին, իսկ օտարերկրյա բանկերի դուստր ընկերությունների մասնաբաժինը բանակային ակտիվների մեջ էական է։ Կապիտալի շուկան փոքր է և երկարաժամկետ ժամանակահատվածի համար արտաքին ֆինանսավորումը կարևոր է՝ հաշվի առնելով ներքին ներդրումների հնարավորությունների փոքրությունը։

Ըստ «Սթրես թեստեր»-ի՝ ՀՀ տնտեսության համար դոլարայնացման բարձր մակարդակը պարունակում է նշանակալի ռիսկեր պարունակել՝ ընդգրկելով արտաքին շոկերի դեպքում առաջացող վարկային և արժույթային ռիսկերը։ 2012թ.-ից սկսած ֆինանսական համակարգի կայունացել է, ինչին նպաստել են ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումները։

Մասնավորապես՝ ԿԲ-ն դոլարայնացման մակարդակով պայմանավորված ռիսկերի նվազեցման առումով սահմանել է արտարժույթով ակտիվների գծով պարտադիր պահուստավորման նորմի բարձր տոկոսադրույք, սկսել է կիրառել իրացվելիության նորմատիվներ և ուժեղացրել է ֆինանսական հատվածի նկատմամբ վերահսկողությունը։

ԱՄՀ-ի գործադիր խորհուրդն ընդգծել է, որ ներկայումս ֆինանսական համակարգի ցուցանիշները դրսևորում են դրական միտումներ։ Բոլոր բանկերը համապատասխանում են 12 տոկոս նվազագույն կապիտալի պահանջներին։ Բանկային եկամտաբերությունը վերականգնվում է, սակայն դեռևս չի հասել նախաճգնաժամային ցուցանիշին, իսկ չաշխատող վարկերը նվազել են, սակայն որոշ բանկերում դրանց մակարդակը դեռ բարձր է։

Հայերեն English Русский

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում