Արցախում ամփոփել են 2019թ-ի պետական բյուջեի նախնական քննարկումները

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ԴԵԿՏՈԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանն ամփոփել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծի նախնական քննարկումների արդյունքները:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,Նիստի ընթացքում ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը պարզաբանումներ է տվել բյուջեի նախագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին:

Հանրագումարի բերելով նախորդ քննարկումների արդյունքները՝ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը ներառել առաջիկա հերթական նիստի օրակարգ:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, գործադիր իշխանության պատասխանատուները՝ նախարարներ Արթուր Հարությունյանը, Սամվել Ավանեսյանը, Լևոն Գրիգորյանը և Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

Համաձայն բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի՝ մինչև դեկտեմբերի 6-ի ժամը 17:00 խորհրդարանում կհավաքագրվեն պատգամավորների ու խմբակցությունների առաջարկությունները և կներկայացվեն կառավարությանը:

«ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 4-ին և 5-ին քննարկել են նաև ԱԺ խմբակցությունները և խորհրդարանի անկախ պատգամավորները :

Հայերեն Français

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ