Հասարակական

«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է Լոռու մարզում ընկերության աշխատակիցներին բերման ենթարկելու լուրերը

2 րոպեի ընթերցում

«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է Լոռու մարզում ընկերության աշխատակիցներին բերման ենթարկելու  լուրերը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղը հերքում է տարածված լուրերն այն մասին, թեդեկտեմբերի 3-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաև Ստեփանավանի,Թումանյանի,Տաշիրի բաժիններ են բերման ենթարկվել երկու տասնյակից ավելի անձինք, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի դեկտեմբերի 5-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե «դեկտեմբերի 3-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաև Ստեփանավանի,Թումանյանի,Տաշիրի բաժիններ են բերման ենթարկվել երկու տասնյակից ավելի անձինք, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ»:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը (ԳԳՄ) պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, իսկ Լոռու ԳԳՄ-ի բոլոր աշխատակիցները բնականոն կերպով կատարել և կատարում են իրեց աշխատանքային առօրյա գործառույթները»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում