Գյուղատնտեսության ոլորտում ներդրվում է ապահովագրական համակարգ. մեկնարկը կտրվի Արարատի, Արմավիրի մարզերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրվում է ապահովագրական համակարգ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ՀՀ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս լուծումն ամբողջությամբ նորություն է, այն երբևէ գյուղատնտեսության ոլորում չի եղել: Մեկնարկը կտրվի 2019 թվականին՝ պիլոտային ծրագրի տեսքով: Նախնական այն կներդրվի Արարատի, Արմավիրի մարզերում՝ որոշ մշակաբույսերի հետ կապված: Քննարկվում է Շիրակի մարզում ևս ներդնելու հարցը:

«Գյուղատնտեսական ապահովագրությունը նորություն է մեր ոլորտում, մենք ունենալու ենք ռիսկերից ապահովագրություն: Այսինքն՝ այն ծախսերը, որ գյուղացին կատարում է ամբողջությամբ, ապահովագրական ընկերությունները այդ մասով ռիսկերը կծածկեն: Ռիսկերը կապված են բնական աղետների հետ՝ սկզբնական շրջանում հաշվի կառնվեն կարկուտը, ցրտահարություն: Այսօր կառավարությունում ներկայացրեցինք նախագիծ, որով առաջարկում ենք գյուղացու վնասների փոխհատուցում, սակայն ապահովագրական համակարգի ներդրման պարագայում պետությունն արդեն դուրս կգա այս գործընթացից, և ապահովագրական ընկերություններն ավելի մեծ ծավալով հատուցում կկատարեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Գեղամ Գևորգյանը:

Նա տեղեկացրեց, որ հանդիպել են գյուղացիների հետ, ներկայացրել՝ ծրագիրը: Գյուղացիները դրական են արձագանքել, ցանկություն են հայտնել մասնակցելու: Նրանք հետաքրքրվել են ապահովագրական ծախսերը սուբսիդավորելու հարցով: Գեղամ Գևորգյանը նշեց, որ սուբսիդավորում լինելու է, գյուղացու վրա մեծ բեռ չի նախատեսված չէ:

Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ քննարկվում է նաև հակակարկտային ցանցի հարցը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է խումբ ուսումնասիրելու այդ հարցը, հասկանալու արդյունավետության մեխանիզմները: Նա նշեց, որ Հայաստանում այսօր արդեն արտադրվում են հակակարկտային ցանցեր:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Գեղամ Գևորգյանը մասնակցում է քարոզարշավին, նա նշեց, որ չի մասնակցում, շարունակում է կատարել իր աշխատանքը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան