Արարատ Միրզոյանը կառուցողական է գնահատում Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ-ի քարտուղարության հարցի շուրջ քննարկումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառուցողական էգնահատում Մինսկում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ կնճռոտ ու ԵԱՏՄ-ին չվերաբերվող հարցեր:

«Չեմ թաքցնի՝ նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրի մասին ենք խոսել: Մանրամասներ, իհարկե, չեմ հաղորդի, որովհետև փակ քննարկում էր, բայց ուզում եմ վստահեցնել, որ քննարկումը եղել է բավականին կառուցողական»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ շուտով լինելու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հերթական հավաքը՝ հույս հայտնելով, որ այդ ժամանակ խնդիրը լուծում կստանա:

Հայերեն English Français

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները