Մշակույթ

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին «30 տարի անց» խորագրով փառատոն կանցկացվի

1 րոպեի ընթերցում

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին «30 տարի անց» խորագրով փառատոն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին կմեկնարկի «30 տարի անց» միջազգային փառատոնը` նվիրված 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-իհաղորդմամբ` փառատոնի շրջանակում աշխարհի տարբեր անկյուններից Գյումրի կժամանեն հայտնի երաժիշտներ, արվեստագետներ:

Կանցկացվի միջազգային գիտաժողով «Հայաստանի համախմբող դերը համաշխարհային տիրույթում» խորագրով: Գիտաժողովին ներկա կլինեն ճանաչված գիտնականներ և արվեստագետներ: Կիրականացվեն համերգային ծրագրեր, վարպետության դասեր, կլոր սեղաններ: Կմասնակցեն մանկավարժներ, քաղաքական գործիչներ, պատմաբաններ, նշանավոր գրողներ, գրականագետներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում