Կադաստրում եղել է կազմակերպված կոռուպցիա, և մենք ամեն ինչ արել ենք, որ այնկազմաքանդենք. Սարհատ Պետրոսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կադաստրի ոլորտում վերջին շրջանում եղել է անօրինական գործողությունների 23 բացահայտում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ այդ ամբողջ գործերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Կոմիտեի ղեկավարը նշեց, որ այդ գործերում առկա են նախկին խոշոր պաշտոնյաների անուններ, շատ խոշոր գումարների մասին է խոսքը: Անօրինական գործընթացների հետևանքով պետական և համայնքային բյուջեները զգալի և շոշափելի կորուստներ են ունեցել, շատ նախնական հաշվարկներով՝ դա կարող է հասնել մինչև 3 մլն դոլարի: Ըստ Սարհատ Պետրոսյանի՝ վերջնական գնահատականը կտան իրավապահ մարմինները:

«Ստացել եմ մի ոլորտ, որը դժվար է միանշանակ բնորոշել վատ կամ չկայացած: Կադաստրի կոմիտեն տարբեր ղեկավարների ժամանակ գոնե երկու անգամ ապացուցել է, որ ինքը մեր երկրի ամենակայացած կառույցներից մեկն է: Դա վաղ 90-ականներին հիմնադրման ժամանակ էր, երբ կադաստրում ինտենսիվ աշխատանք էր տարվում միջազգային դոնորների շնորհիվ, ինչպես նաև 2010-ականի բարեփոխումները, երբ կադաստրի գրասենյակներում սկսեցին հանրային կառավարման նոր մշակույթի ներմուծումը: Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ լավ է եղել: Այո, կադաստրում եղել է կոռուպցիա, նույնիսկ կազմակերպված կոռուպցիա, և մենք ամեն ինչ արել ենք, որ դա կազմաքանդենք: Այսօր հանգիստ խղճով կարող ենք ասել, որ կադաստրում կազմակերպված կոռուպցիա չկա»,- ասաց Սարհատ Պետրոսյանը: Նա նշեց, որ, իհարկե, ամբողջովին չեն կարող բացառել, որովհետև այն մեծ համակարգ է, սակայն իրականացվող բարեփոխումներն ուղղված են նման դեպքերը նվազեցնելուն:

Խոսելով իրականացվող աշխատանքներից՝ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ ժամանակին տեսականորեն ճիշտ որոշում է կայացվել, որ չափագրումների ոլորտը կադաստրային համակարգից ազատականացվի, սակայն այդ ընկերությունները կապի մեջ էին լինում կադաստրի աշխատողների հետ: Առաջին օրվանից հետևողական աշխատանք է տարվել այդ կապը բացառելու համար:

«Դրանք այսօր գրեթե վերացված են: Մատների վրա կարելի է հաշվել չափագրման կազմակերպություններ, որոնց մեջ ինչ-որ ձևով մասնաբաժին ունեն կադաստրային աշխատողները: Եթե դա չկա, նշանակում է՝ կոռուպցիան չի աշխատում որպես սխեմա»,-ասաց Սարհատ Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ մոտ 300 չափագրողներից 50-60-ի աշխատանքը դադարեցվել է: Չափագրողների աշխատանքի դադարեցումն էլ իր ռիսկերն ունի: Չափագրողների թվաքանակի նվազմամբ պայմանավորված կարող է սակագները բարձրանան: Բոլոր ռիսկերը հաշվի առնելով՝ կոմիտեն փորձում է ապահովել ծառայությունների պատշաճ որակ, և որ թույլ չտա անօրինականություններ:

«Մենք ունենք ստորաբաժանումներ, որոնց կադաստրի ղեկավարները ժամանակին, այսպես ասած, փոքր ֆեոդալիկներ էին իրենց տարածաշրջանում: Մենք բարեփոխման արդյունքում վերացնելու ենք «տարածքային ստորաբաժանում» հասկացությունը: Տարածքային ֆեոդալիկներ չեն լինելու: Պրոցեսը բաշխվելու է այնպես, որ գործարքի գործընթացը մեկ մարդ վերահսկի, այդ դեպքում ինչ-որ մեկը չի կարող քաղաքացուն խոստանալ, թե այս կամ այն պրոցեսը ինչ արդյունք կունենա»,-ասաց Սարհատ Պետրոսյանը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում