Նոր մեդիայի միջոցով քարոզչության համար ստեղծվել են նոր հնարավորություններ. Սամվել Մարտիրոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողները չպետք է հետապնդեն խնդիրներ` լուծելու ինչ-որ հարցեր, նոր մեդիաները պարզապես ինֆորմացիան մարդկանց ավելի հասանելի դարձնելու միջոց պիտի լինեն: Լրագրողները չպետք է մտնեն քաղաքական դաշտ և լծվեն քարոզչական աշխատանքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումում նման տեսակետ հայտնեց մեդիա-փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ակնհայտ է, որ նոր մեդիաներն առաջացրել են լուրջ խնդիրներ հենց լրագրության հետ կապված: Երբ նոր էին ստեղծվել նոր մեդիաները, մեծ աժիոտաժ էր առաջացել, որովհետև հասկանալի էր դարձել, որ խոսքի ազատությունը ստանում է մի ահռելի հնարավորություն, որոնք նախկինում չէին եղել: Սակայն, երբ անցավ մի քանի տարի, պարզվեց, որ քարոզչությունն ու մանիպուլյացիաներն են ստացել այն հնարավորությունները, որոնք երբեք չունեին: Մարդկանց մի մասը համարում է, որ նոր մեդիաները դեմոկրատացման ճանապարհն են, իսկ մյուս մասը կարծում է, որ սրանք ճանապարհն են տոտալ վերահսկողության: Պարզ չէ, թե որն է ճիշտը, հայտնի կլինի մի քանի տարի հետո, քանի որ դեռ տրանսֆորմացիաների փուլն է»,-ասաց Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով` լրագրության մեջ առաջին խնդիրները սկսում են այն ժամանակ, երբ լրագրողները սկսում են լուծել ինչ-որ խնդիրներ` ազգապահպանման, երկրի բարգավաճման և այլն: «Նոր մեդիաները պարզապես պետք է լինեն միջոց ավելի հասանելի դառնալու, ավելի հորիզոնական դառնալու, ստեղծելու ավելի լոյալ լսարան: Լրագրության իմաստը ոչ ավելի, ոչ պակաս լրագրությունն է: Հենց հիմա էլ Հայաստանում ամենամեծ խնդիրն այն է, որ լրագրողները մտել են քաղաքական դաշտ, մի մասը` բացահայտ, մյուսները պարզապես լծվել են քարոզչական աշխատանքին: Լրագրողներն էլ չպետք է հետապնդեն ազգը փրկելու խնդիրներ»,-ասաց Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով` սոցիալական մեդիաները, սոցիալական հարթակները ապամիլիտարիզացնելու և դրանք պարզապես շփման հարթակ դարձնելու խնդիր կա: Մարտիրոսյանը մեծապես կարևորեց դաստիարակությունն ու կրթությունը դեռ նախադպրոցական և դպրոցական տարիքից:

Հայերեն English

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում