Հասարակական

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կակտիվացնի գործատուների հետ կապը. Հովհաննես Հովհաննիսյան

3 րոպեի ընթերցում

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կակտիվացնի գործատուների հետ կապը. Հովհաննես Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել էԵվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտումմասնավորհատվածիներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆտեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարարը նշել է, որ առանց Եվրոպական միության տեխնիկական և բովանդակային աջակցության` Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում հնարավոր չէր լինի իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ և ստանալ ցանկալի արդյունք:

Նրա խոսքով`ՀՀԿԳ նախարարի հրամանովստեղծվածաշխատանքային խումբը,ԵԿՀ-ի աջակցությամբ,մշակել է «Հայաստանում ԱՀՈՒ զարգացման2019-2025թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը` ընդգծելով, որՀայաստանումաշխատանքի վրա հիմնված ուսուցումն/ԱՀՈՒ/առաջնահերթություն է դիտարկվում ՄԿՈՒ ոլորտում:Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ այս փաստաթուղթը կարող է ուղենիշ դառնալ` ԱՀՈՒ ներդրման գործընթացում:«Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը հնարավորություն կտա ակտիվացնել գործատուների հետ կապը և պրակտիկ ուսուցում իրականացնել աշխատավայրում`դրանով իսկ նպաստելով շրջանավարտների մասնագիտական որակավորման բարձրացմանը:

Գործատուներըպետքէգիտակցեն,թեորքանկարևորէՄԿՈՒոլորտնիրենցբիզնեսիև,առհասարակ,ՀՀտնտեսությանհամար»,-նշել է փոխնախարարը`ընդգծելով, որԱՀՈՒ զարգացման ճանապարհային քարտեզը ենթադրում է որոշակի օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև ֆինանսավորման նոր բանաձևի ներմուծում:

Դիդիյե Ժիլբերին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որԵվրոպական կրթական հիմնադրամը վերջին տարիներին բովանդակային աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտին`ընդգծելով այդ հարցում ԿԳ նախարարության հետևողական աշխատանքը և սոցգործընկերների և գործատուների հետ համագործակցությունը:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ նոյեմբերի 21-ին նախատեսվող«Հայաստանումաշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/զարգացման2019-2025թթ.հայեցակարգի»ևճանապարհայինքարտեզի»նախագծի ներկայացումը մեկ անգամ ևս կկարևորի ԱՀՈՒ-ի զարգացումը ոլորտի շահառուների և սոցգործընկերների շրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում