Արտակ Զեյնալյանն Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալին հորդորել է զբաղվել կոռուպցիոն ներքին խնդիրների պատշաճ քննությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի դեմ պայքարի նվաճումների մասին խոսելիս՝ Ադրբեջանը պետք է հիշի, որ դեռևս իրավական գնահատականներ տրված չեն «Պանամայի փաստաթղթերում» Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության, նրանց ընտանիքի անդամների մասին տեղեկություններին, ինչպես նաև պատշաճ քննված չեն Ադրբեջանի կողմից ԵՄ կառույցների տարբեր պաշտոնյաներին կաշառելու և ադրբեջանական ընկերությունների կողմից փողերի մեծածավալ լվացման հարցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հռոմում տեղի ունեցած հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ, Գլխավոր դատախազի տեղակալ Կամրան Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի՝ «գրավյալ տարածքներում կան օրենսդրության չարաշահումներ, կոռուպցիոն ռիսկեր և այնտեղ հնարավոր չէ իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումներ», այս մասին է հայտարարել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ խորհուրդ տալով ադրբեջանցիներին զբաղվել կոռուպցիոն ներքին խնդիրների պատշաճ քննությամբ:

Նախարարի պաշտոնակատարը նաև հիշեցրել է Ադրբեջանի ներկայացուցչին, որ հակակոռուպցիոն մասնագիտական համաժողովը քաղաքական, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անելու հարթակ չէ, իսկ եթե ցանկանում են խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ, ապա խոսեն էթնիկ ծագման հիմքով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ կյանքի իրավունքի ոտնահարման մասին:

Հայերեն English Français Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել