Միկրոբիզնեսները կազատվեն հարկերից. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միկրոբիզնեսները Հայաստանում ազատված կլինեն հարկերից: Այդ բիզնեսում մինչ երեք աշխատող ունենալու դեպքում կգործի նաև եկամտահարկի այլ, թեթև ռեժիմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված իր ելույթում:

«Բյուջեի համատեքստում աշխատանքի խրախուսման կարևորագույն խնդիր է սահմանել «միկրոբիզնես» նոր հասկացություն: Դա ազատված կլինի բոլոր հարկերից: Այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի սահմաններում, չեն վճարի հարկ: Իհարկե, կլինեն որոշակի սահմանափակումներ` կախված ոլորտներից: Կլինի նաև գոտիականության խնդիր: Այս քաղաքականությամբ կփորձենք հատկապես մարզերում խրախուսել տնտեսական գործունեությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենք միկրոբիզնեսով զբաղվող և խնդիրներ ունեցող մարդկանց ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանելու փոխարեն այլ ճանապարհ են ընտրել: «Բացում ենք հնարավորությունները, որ դուք ինքներդ արժանապատիվ աշխատանքի միջոցով կարողանաք վաստակել ձեր ընտանիքի հացն ու բարեկեցությունը»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա շատ կարևորեց, որ միկրոբիզնեսում մինչ երեք աշխատող ունենալու պարագայում գործելու է նաև եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ: Նրանք կհարկվեն ոչ թե աշխատավարձի 23 տոկոսի չափով, այլ ուղղակի 5000 դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը: Փաշինյանի կարծիքով` սա թույլ կտա ունենալ ավելի շահավետ պայմաններ:

Հայերեն العربية English

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը