ՏՄՊՊՀ-ն «Վեոլիա ջրի» հետ կապված օրենսդրական փոփոխություններով հանդես կգա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը առաջարկներ է ներկայացնելու կառավարությանը, որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերությունը նույնպես ենթարկվի գնումների օրենսդրության պահանջներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 7-ին կայացած նիստում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով` «Վեոլիա ջուր»-ը, ինչպես «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Գազպրոմ Արմենիան», ևս հանրային ծառայությունների ոլորտ է հանդիսանում և համանման ընկերությունների նման իր գնումները կազմակերպելիս պետք է առաջնորդվի մրցակցային սկզբունքով: «Ներկայում օրենսդրությունը սահմանափակ է, և մենք նախատեսում ենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել և համապատասխան առաջարկներ ներկայացնել կառավարությանը»,-ասաց նա: Շաբոյանը նշեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը, համաձայն մեր երկրի առջև ստանձնած պարտավորությունների, պետք է որոշակի ներդրումներ իրականացնի: Առաջիկա 15 տարում ընկերությունը պետք է 37,5 միլիարդ դամի չափով ներդրումներ իրականացնի, որոնք կատարվում են ջրաչափերի ձեռք բերման, ջրագծերի կառուցման, պոմպակայանների շինարարության ձևով, և եթե այս աշխատանքներն ավելի բարձր գներով են արվում, ստացվում է, որ ընկերության ներդրումային պարտավորությունները մեր երկրի առջև նվազում են:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետության լիազոր մարմինը՝ Ջրային պետական կոմիտեն, բավարար վերահսկողություն չի կարողանում իրականացնել այս ոլորտում, քանի որ նրա լիազորությունները սահմանափակ են: Մեր ուսումնասիրության արդյունքներով մենք կառավարությանն առաջարկելու ենք փոփոխություններ իրականացնել համապատասխան իրավական ակտերում, որպեսզի պետական լիազոր մարմինը` Ջրային պետական կոմիտեն, բավարար լծակներ ձեռք բերի, բավարար լիազորություններ ունենա այս ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար»,-հավելեց նա:

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն նոյեմբերի 7-ին կայացած նիստում «Վեոլիա ջուր» ընկերությունը տուգանել է 20 միլիոն դրամով` գերիշխող դիրքի չարաշահման համար:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան