Հասարակական

Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա

1 րոպեի ընթերցում

Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ժամը հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին:

«Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ ըստ ստացված հաղորդագրության, 2006 թվականի ծնված տղա երեխան նոյեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում տանից է դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ:

Ձեռնարկվում են միջոցառումներ երեխային հայտնաբերելու ուղղությամբ:

Երեխայի հարազատները հայտնում են, որ Արթուրի հագին կան հողաթափեր, ջինսե տաբատ, կարմիր ժակետ։ Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն, կամ տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 911, կամ ոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից , ջրային տարածքներից, սիրում է խանութներից սիրելի ապրանք վերցնել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում