ԱԺ նախագահն առաջարկում է եկամտահարկի նվազեցման շնորհիվ ստացված միջոցների մի մասն ուղղել բժշկական ապահովագրության ստեղծմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկում է եկամտահարկի 5 տոկոս իջեցման դեպքում ստացված միջոցների մի մասն ուղղել բազային բժշկական ապահովագրության ստեղծմանն ու եկամտահարկ վճարողների առողջության պահպանմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաբլոյանը նման առաջարկ արեց ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

«Վարչապետն ասել է, որ նախատեսվում է եկամտահարկի իջեցում: Մենք պետական բյուջեով կարողացել ենք սոցիալապես անապահով մարդկանց ապահովել բժշկական ծառայություններով: Սակայն, փաստորեն, աշխատողները, ովքեր ստեղծում են բյուջեն և հնարավորությունները մյուսների համար, մնացել են առանց անվճար բժշկական ծառայություների և արտոնությունների: Չե՞ք կարծում, որ 5 տոկոս հարկի իջեցման պարագայում դրա երկու տոկոսը կարելի է ուղղորդել բազային բժշկական ապահովագրության, առողջության ապահովագրության ստեղծմանը: Մեզ համար միշտ դժվար է եղել գտնել ազատ ռեսուրսներ դրա համար, հիմա հետաքրքիր հնարավորություն են ստեղծվել, որ առաջացած գումարները տրամադրենք այդ ուղղությամբ»,-ասաց Բաբլոյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ քննարկման հարց է, թե որ խմբին պետք է հատկացվի նման հնարավորություն: Նա տեղին չհամարեց, ասաց, թե դա ոչ մի երկրում չի կիրառվել և հնարավոր չէ: «Պետք է որոշել, թե այլ հավասար պայմաններում, երբ եկամուտները համալրվեին պետական բյուջեով, այլ ոչ թե եկամտահարկի դրույքաչափի իջեցման հաշվին, մենք այդ միջոցներն արդյոք կուղղեի՞նք հենց այդ խմբին անվճար բժշկական ծառայություններ մատուցելուն: Մենք դեռ չունենք այնպիսի վիճակ, որ համարենք, որ մնացած սոցիալական խմբերի համար բավարար չափով լուծված են այդ հարցերը և թիրախ վերցնենք բարձր աշխատավարձ ստացողներին»,-պատասխանեց Ջանջուղազյանը:

Նա նկատեց, որ ավելի ճիշտ է հավաքել առավելագույն հարկերը, հետո որոշում կայացնել, թե հանրության որ խմբին պետք է նման հնարավորություն տալ:

Հայերեն Русский

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ