Բեռլին երկրամասի դատարանն արգելել է «Շպիգել»-ին և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանը անհիմն պնդումներ տարածել դեսպան Աշոտ Սմբատյանի հասցեին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բեռլին երկրամասի դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի, Շպիգելին և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանն արգելվել է անհիմն պնդումներ տարածել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հասցեին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դատարանի որոշման մեջ նշվում է, որ պատասխանող կողմին, այսինքն,Շպիգելի հրատարակչությանը՝ ներկայացվածի դեմն գործադիր տնօրեն Թոմաս Հասսի եւ Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանը՝ներկայացվածի դեմն տնօրե Կարոլա Վիլլեի, «արգելվում էհայցվորի վերաբերյալ բառացի կամ իմաստային պնդել և (կամ) տարածել և (կամ) պնդել և (կամ) տարածել տալ»:

Կարգադրությունը խախտելու յուրաքանչյուր դեպքի համար դատարանի կողմից սահմանվում է մինչև 250.000եվրոյի կարգապահական տույժ կամ մինչև 6 ամիս կարգապահական կալանք:

Հրատապ լինելու պատճառով գործի քննությունն անցկացվել է առանց բանավորընթացակարգի:

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին դատարանում ներկայացրել է RAUE LLP փ աստաբանական գրասենյակը :

Ըստ գերմանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:

Աշոտ Սմբատյանը հերքել է խմբավորման հետիր առնչությունը և անհեթեթություն որակել այս մեղադրանքը:

ՀՀ արտգործնախարարությունը նշել է, որ կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված այս պնդումների արժանահավատությունը ճշտելու համար:

Հայերեն Русский

Օգոստոսի 10-ի միջոցառումների անոնս

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

Սերբիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Մահացել է Լիոնել Մեսիի հայրը. Infobae

Նոր Նորք վարչական շրջանում քանդվել է ինքնակամ շինություն

Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները զարգանում են կայուն դինամիկայով. Վան Ին շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Ֆրանսիան հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն ու կվավերացնեն խաղաղության համաձայնագիրը

Հիմնանորոգվում է Գտաշեն-Կամխուտ բնակավայրերն իրար միացնող կամուրջը

Մենք մեր սեփական աչքերով տեսնում ենք Հայաստանի ապագան. Փաշինյանը մասնակցել է Firebird AI-ի արհեստական բանականության գործարանի բացման արարողությանը

Հրազդանում գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը