Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում և գործադիրում հայտնվելու ցանկություն չունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար Խաչատուր Սուքիասյանը մտադրություն չունի մասնակցելու Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին, Սուքիասյանը պատասխանեց.

«Ցանկություն չունեմ հայտնվելու Ազգային ժողովում կամ գործադիրում: Ես բավական ժամանակ մտածել եմ ու իմ կարգավիճակը, որն այսօր ունեմ, ինձ համար շատ ավելի ընդունելի է»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ ընտրությունների մասնակցելու առաջարկներ ստացել է, սակայն դրանք մերժել է:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումների ներգրավման մասին հարցին՝ գործարարը նշեց, որ ներդրողները նախկինում չեն վստահել իրենց գումարները, որովհետև օրենքն ուժ չի ունեցել:

«Հիմա Հայաստանում օրենքն է որոշում, գրված օրենքները փայլուն են, բայց դրանք չեն կատարվել: Դրանց մի մասը ինչ-որ մարդիկ շրջանցել են, եթե իրենց ձեռք չի տվել և ուժ են ունեցել, իսկ ներդրում կատարողները զգուշավոր մարդիկ են, տեսել են, որ հարթակն այդպիսին է, չեն ուզեցել ներդրումներ կատարել: Իսկ հիմա, երբ օրենքը ուժ ունի, ինստիտուցիոնալ ներդրողների թիմը կմեծանա:Որ պահից ընտրությունները լինեն, Ազգային ժողովը ձևավորվի, ներդրողները կծավալեն իրենց գործունեությունը»,- նշեց Սուքիասյանը:

Հայերեն English Русский

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները