Արցախ

Ստեփանակերտը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս կապակցությամբԱրցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ ասվում է.

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական դրսևորում: Այդ հիմնարար իրավունքի ճանաչումն ու իրագործումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ:

Անկախ արդյունքներից, Նոր Կալեդոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը մեկ անգամ ևս հաստատում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը նմանատիպ հարցերի լուծման ամենաօպտիմալ տարբերակն է։

Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչումը պետք է դառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը, ինչը կզսպի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, կապահովի հակամարտության խաղաղ կարգավորման անշրջելիությունը և տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում