Սակագնային մարժայի էական փոփոխություններ չեն եղել. ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էլեկտրական ցանցերի սակագնային մարժան՝ վաճառված և գնված էլեկտրաէներգիայի տարբերությունը, 2012-ից հետո էական բարձրացում չի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով հանձնաժողովի նիստում ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

«Սակագնային քաղաքականությունը հստակ կարգավորված է օրենսդրական նորմերով: 2012-2013 թթ. ունեցել ենք 25.8 դրամ սակագին, որում ՀՀ էլեկտրական ցանցերի սակագնային մարժան՝ վաճառված և գնված էլեկտրաէներգիայի տարբերությունը, կազմել է 9.3 դրամ: Այսօր ունենք 39.9 դրամ, իսկ էլեկտրական ցանցերի սակագնային մարժան աճել է ընդամենը 2 դրամով, այսինքն՝ կազմում է 11.6 դրամ: Այլ կերպ ասած՝ մենք ունեցել ենք 2.3 ցենտ սակագնային մարժա, այսօր այն կազմում է 2.4: Ըստ էության, վերջին ութ տարում որևէ փոփոխություն չի եղել: Մարժան 2015-ից աճել է 6.56 դրամ, ընդհանուր աճի մեջ Հայաստանի էլեկտրական ցանցերի սակագնային մարժան աճել է 3.47 դրամով, սակայն հաջորդ տարի նվազել է արդեն չորսով՝ ավելի, քան աճել էր: 2012-ից հետո ունեցել ենք սակագնային մարժայի աճ 24.7 տոկոս, իսկ դոլարային արտարժույթով արտահայտված ընդամենը 3.9 տոկոս աճ»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ, ըստ էության, փոփոխություներ չեն եղել:

Նա շեշտեց, որ սակագնային քաղաքականության հիմքում էներգետիկայի մասին և Հայաստանի էլեկտրական ցանցերի մասնավորեցման մասին օրենքներն են: Իսկ մասնավորեցման պայմանագրով հստակ որոշված է սակագնային քաղաքականությունը: Մարժան սահմանվում է ՀՀ հանային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Սակագինը կարող է փոխվել ոչ հաճախ, քան կիսամյակը մեկ: Սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկան կարող է փոխվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և հանձնաժողովի փոխադարձ համաձայնությամբ:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ