Ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է լինելու. Զեյնալյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատում է նախկինում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ցմահ դատապարտյալների թիվը մեծ է և շեշտում, որ իրականացնում են քաղաքականություն այս առումով իրավիճակը բարելավելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում Արտակ Զեյնալյանն ասաց, որ ցմահ դատապարտյալների նկատմամբ իրականացվելու անհատական մոտեցում:

«Ցմահ դատապարտյալների վերաբերյալ իմ դիրքորոշումը ձեզ հայտնի է: Ես իրավապաշտպան եղած ժամանակ հայտարարել եմ, որ Հայաստանի համար չափազանց շատ է այսքան մեծ թվով ցմահ դատապարտյալ ունենալը: Թեև կաշկանդված եմ նաև իմ կարգավիճակով, բայց կրկնում եմ, որ չափից ավելի շատ են, և մենք իրականացնում ենք քաղաքականություն իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Անհատական մոտեցում է ցուցաբերվելու, օգտագործվելու է և պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, և ներման ինստիտուտը»,- մանրամասնեց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ արդեն ունենք մեկ ցմահ դատապարտյալ, ով պայմանական վաղաժամկետ ազատվել է, մեկի վերաբերյալ էլ դրական եզրակացություն է ներկայացվել դատարան, որը մերժել է: «Ես չգիտեմ, թե վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններն այս գործով ինչ-որոշում կընդունեն, բայց, այնուամենայնիվ, արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն տվել է այդ անձին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով»,- մանրամասնեց Արտակ Զեյնալյանը:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց՝ սա նրանց նկատմամբ կայացված դատական վճիռների իրավական գնահատականը չէ. «Մենք միայն պատժի մասով ենք մեր վերաբերմունքն արտահայտում: Չի բացառվում, որ գործերը կարող են վերանայվել այն ընթացակարգերի շրջանակներում, որոնց նախաձեռնության բացառիկ իրավասությունը ունեն իրենք, իրենց իրավապաշտպանները, իրավահաջորդները»,- եզրափակեց Արտակ Զեյնալյանը:

Հայաստանում այս պահի դրությամբ կա 93 ցմահ դատապարտյալ:

Հայերեն Français

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները