Տնտեսություն

ՊԵԿ-ը նախատեսում է շաքարի որոշակի քանակ  ունեցող զովացուցիչ ըմպելիքները հարկել ակցիզային հարկով

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը նախատեսում է շաքարի որոշակի քանակ  ունեցող զովացուցիչ ըմպելիքները հարկել ակցիզային հարկով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ենթաակցիզային ապրանքների շրջանակը նախատեսվում է ընդլայնել: Շաքարի որոշակի պարունակություն ունեցող զովացուցիչ ըմպելիքները կարող են մտնել ակցիզային հարկի տակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Նոր ապրանքներ կրող են մտնել: Շաքարի որոշակի պարունակություն ունեցող զովացուցիչ ըմպելիքները կարող են մտնել ակցիզային հարկի տակ: Դա միջազգային պրակտիկայում ընդունված հարկատեսակ է: Շաքարի վնասակար քանակություն ունեցող զովացուցիչ ըմպելիքները միջազգային պրակտիկայում դառնում են ենթաակցիզային ապրանքներ: Մենք ինքներս են այդպիսի առաջարկով հանդես եկել»,-ասաց Անանյանը:

Նա շեշտեց, որ եթե չլիներ քաղաքական փոփոխությունների այս փուլը, ԱԺ-ում արդեն ներկայացրած կլինեին այս փաթեթի կոնսենսուսային տարբերակը, որ կա կառավարությունում:

Անանյանը նկատեց, որ այդ փաթեթը կարող են ԱԺ-ում քննարկել լավագույն դեպքում դեկտեմբերին, իսկ փոփոխությունների կարելի կլինի սպասել հուլիսից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում