ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին. նախագահը հրամանագիր է ստորագրել
1 րոպեի ընթերցում
![ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին. նախագահը հրամանագիր է ստորագրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/953079.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում, մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.
- Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:
- 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: