Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը համոզված է, որ Ամուլսարի հետ կապված որոշումները երկիմաստության տեղիք չեն տալու. Վերաթողարկված

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը համոզված է, որ Ամուլսարի հետ կապված որոշումները երկիմաստության տեղիք չեն տալու. Վերաթողարկված

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր որոշումները կայացվելու են իրավական կարգավորումների պահանջից ելնելով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան խաչատրյանը:

Նրա խոսքով` ծրագրի հետ կապված պետք է լինի համոզվածություն, որ իրավական եզրակացությունները կատարվել են օրենքին համապատասխան: «Երբ նման գործընթացները ժամանակի մեջ դանդաղում են, դա առաջացնում է սպասող կողմի որոշակի դժգոհություն: Կառույցները, որոնք որ իրավասու են այդ ընթացքը սպասարկելու համար, պետք է անեն առավելագույնը իրենց արդար եզրակացություններն արագ կայացնելու հարցում»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ «Լիդիան Արմենիա» ընկերության դեպքում հարցը վերաբերվում է բնապահպանական խնդիրներին, և համապատասխան կառույցներն այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում: «Մենք հասկանում ենք, որ դա մեծության և օտարերկրյա ներդրումների ծավալով ամենամեծ ներդրումներից է ոչ միայն Հայաստանի համար, այլև միջազգային ներդրումային հանրության ուշադրության կենտրոնում է, և համոզված ենք, որ առաջիկայում կայացված որոշումները լինելու են այնպիսին, որ որևէ երկիմաստության տեղիք չտան: Եթե կան բացեր, այդ թվում՝ բնապահպանական, և դրանք կարգավորելի են, ապա կլինեն խորհուրդներ, թե ինչպես պետք է կազմակերպությունն այդ բացը լրացնի, որպեսզի կարողանան քայլել առաջ: Եթե չկան նման բացեր, ապա կազմակերպությունը, վերահաստատվելով և ավելի վստահ լինելով, որ իր ունեցած եզրակացություններն առ այսօր համապատասխանում են օրենքի պահանջին, կշարունակի իր նախատեսած գործունեությունը»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում