Արցախ

Բակո Սահակյանը ընդունել է Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը ընդունել է Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանը՝ Ժան Ժակ Ֆլաուի գլխավորությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Բելգիա-Արցախ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի հետ հարաբերությունները զարգանում են բավականին դինամիկ, հատկապես՝ միջխորհրդարանական հարթությունում՝ ընդգծելով դրա կարեւորությունը եւ պահանջվածությունը Արցախի համար:

Արծարծվել են նաեւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում