Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Թանկագի՛ն բարեկամներ, ուրախ եմ ողջունել ձեզ եւ ի սրտե շնորհավորել բոլորիդ «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ:

Սա նշանակալի իրադարձություն է մեր հանրապետության կյանքում, քանի որ, լինելով հարազատ ժողովրդի մի մասնիկը, կազմակերպությունն այս բոլոր տարիների ընթացքում կանգնած է եղել մեր հայրենակիցների կողքին, ապրել է նրանց ցավով ու հոգսերով, մայրական հոգատարությամբ ու ջերմությամբ օգնել ու աջակցել շատ ու շատ մարդկանց:

Կազմակերպությունն Արցախյան ազգային-ազատագրական շարժման հասակակիցն է, նրա անդամներից շատերը եղել են մեր համաժողովրդական պայքարի ակունքներում եւ իրենց արժանի ավանդն են բերել այդ պայքարի հաղթանակի կերտման, ազատ ու անկախ Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման գործում:

Այսօր էլ դուք ակտիվորեն մասնակցում եք մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին` ձեր հայրենանվեր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր պետականության ամրապնդմանն ու զորացմանը: Ձեր կատարած աշխատանքը չափազանց կարեւոր է ու պահանջված մեր հայրենիքի ու ժողովրդի համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին»:

Հայերեն العربية English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին