Արցախ

Բակո Սահակյանը և բարերար Մայք Սարյանը քննարկել են առողջապահության զարգացման ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը և բարերար Մայք Սարյանը քննարկել են առողջապահության զարգացման ծրագրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերար Մայք Սարյանի հետ:

Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահության զարգացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ այս ոլորտում կյանքի են կոչվել բազմաթիվ նախագծեր, որոնք շոշափելիորեն նպաստել են բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մակարդակի բարձրացմանը։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում