Ոլորտի մասնագետները ներկայացրել են մաշկավեներաբանության ոլորտի նորագույն մոտեցումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 22-23-ին Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Երկրորդ միջազգային մաշկավեներաբանական գիտագործնական համաժողովին ներկայացվել են մաշկավեներաբանության ոլորտի նորագույն մոտեցումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառմանը մասնակցում էին հյուրեր և մասնագետներ արտերկրից, մաշկաբաններ և կոսմետոլոգներ Երևանից ու ՀՀ մարզերից:

Համաժողովի բացման խոսքում առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների դերը առողջապահության զարգացման գործում, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գարիկ Ավետիսյանը, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է երիտասարդների համար գիտական կոնֆերանսների կրթական դերը:

Շնորհակալություն հայտնելով հրավիրված պրոֆեսորներին իրենց տրամադրած ժամանակի համար` ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ տնօրեն Միքայել Սահակյանը շեշտել է, որ մաշկավեներաբանական ծառայության զարգացման գործում շատ կարևոր է մասնագետների հետ շփումը և հատկապես փորձի փոխանակումը:

Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Մկրտիչյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ այսօրինակ հանդիպումները հնարավորություն են տալիս տեղացի մասնագետներին ծանոթանալ բշկագիտության ոլորտի նորամուծություններին, շփվել համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց հետագա աշխատանքում:

Կոնֆերանսին զեկուցներով հանդես են եկել առաջատար մասնագետներ հետազոտողներ, պրոֆեսորներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Էստոնիայից: Ներկայացվել են ոլորտի անելիքները, ներկաների ուշադրությունը հրավիրվել է հատկապես առավել տարածված սեռավարակներից մեկի՝ քլամիդիոզի վարման խնդիրներին, հաճախ հանդիպող մաշկախտերից՝ պսորիազի, ատոպիկ մաշկաբորբի, սեբորեային մաշկաբորբի ախտորոշման և բուժման նորագույն մոտեցումներին:

Եկատերինա Պրիվալովան ներկայացրել է արտերկրում լայնորեն կիրառվող մաշկի գերձայնային հետազոտման մեթոդը, մաշկաբանության մեջ և կոսմետոլոգիայում վերջինիս կիրառման առանձնահատկությունները:

Ալեքսեյ Գետմանը ծանոթացրել է մեր երկրում արդեն իսկ լայն կիրառում ստացած դերմատոսկոպիկ մեթոդի առանձնահատկություններին և կիրառման նրբություններին:

Գլխի մազածածկույթի խնդիրների և այդ առումով բժշկագիտության նորագույն տվյալների, խնդիրների լուծման հնարավորությունների վերաբերյալ խոսել է Օլեգ Կվլիվիձեն:

Հնչել են նաև բազմաթիվ այլ հետաքրքիր, բժշկագիտության նորագույն տվյալների վրա հիմնված զեկույցներ:

Նշենք, որ միջոցառումն ուղեկցվում էր դեղագործական ընկերությունների ցուցահանդեսով:

Հայերեն Русский

Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից

Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում

ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով

Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե

Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել

Երևանում մեկ տարեկան երեխան մահացել է երրորդ հարկի պատշգամբից ընկնելու հետևանքով

ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է

«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ